Bees ավիաընկերությունը Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News 

ինքնաթիռ

Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

--00--ԱԹ