Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ. Պեսկով

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1.jpg

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահորեն չի կարող ասել՝ արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ստացել է նամակ՝ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցություն տրամադրելու մասին, սակայն հստակ է, որ այս բոլոր հարցերը քննարկվել են:

«Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: Ջանքեր են գործադրվում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: ՌԴ նախագահը համոզված է՝ եռակողմ համաձայնագրերի իրականացմանն այլընտրանք չկա»,- ասել է նա:

--00--ԱԹ