Սյունիքում բանակցություններն ավարտվել են հայկական կողմի համար դրական լուրերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Սյունիքում, ինչպես արդեն հայտնել ենք, բանակցություններն ավարտվել են: Հայկական կողմի համար դրական լուրեր կան: Այս մասին 24News-ին հայտնեց Սյունիքի մեր աղբյուրը՝ հավելելով. «Մյուս մանրամասները պաշտոնապես կտրամադրվեն»։

Մեր աղբյուրի ունեցած տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի, հետո դիրքեր պետք է դրվեն, բայց դրանք մեր բնակավայրեր մոտ չպետք է լինեն: 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ՀՀ սուվերեն տարածք մուտք գործած ադրբեջանցիների հետ Սև լճի տարածքի մասով բանակցություններ են ընթանում, որպեսզի վերջիններս հետ քաշվեն: Կեսօրից հետո Սյունիքում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ վերսկսվել էին բանակցությունները: Իսկ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս