Ադրբեջանցիները հետ կքաշվեն, բայց 2 սահմանային կետ դեռ կթողնեն․ նախապայմաններ են առաջ քաշել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են: Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։

«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել»,-ասել է Սպարտակ Մինասյանը և հավելել, որ բանակցությունները կշարունակվեն 2 օրից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում, բայց որոշ նախապայմաններ է առաջ քաշել։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս