Սյունիքում բանակցությունները վերսկսվել են. գեներալ Մուրադովը ևս մասնակցում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

մուրադով

Սյունիքի մարզի  Խնձորեսկ համայնքի մոտ մայիսի 16-ին շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ տեղեկացնելով, որ բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:

Ըստ աղբյուրի՝ բանակցություններն սկսել են 14:00-ից, առավոտվա դրությամբ մարզում իրավիճակը նույնն է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս