«Կարող ենք կորցնել նոր տարածքներ»․ Մանուկյանը ՀՓՇ խորհրդի անդամներին հրավիրում է նիստի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

վազգեն

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում Վազգեն Մանուկյանի անունից հայտարարություն է տարածվել, որում քաղաքական գործիչը անհանգստություն է հայտնում երկրին սպառնացող լուրջ վտանգների համար և Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում է խորհրդի նիստի։

«Հարգելի՛ գործընկերներ, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝ Վազգեն Մանուկյան»։

--00—ԼՄ