«Հայրենիքի փրկության շարժումը» սկսում է մարզային այցերը. մեկնարկը Սևան քաղաքից է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

«Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և հարապարակել մարզային այցերի մեկնարկի մասին: Առաջին հանդիպումը Սևան քաղաքում է:

Հայտարարությունը՝ ստորև.

«Ազգային և հզոր պետություն

Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,

Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,

Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․

Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»։

Ապրիլի 3-ին «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է Դեմիրճյան փողոցը և մարզային այցեր սկսել:

--00—ԼՄ