Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News

արցախ

Ազգային ժողովի խորհրդի նիստում այսօր պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց.

«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, որովհետև պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»:

Նա ընդգծեց՝ Ծառուկյանի մասնակցությունը պարտադիր է: Հարությունյանը նաև վստահեցրեց՝ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:

--00--ԱԹ