Ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

ավտոբուս

 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:

«Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունն՝ առաջացած անհարմարության համար», - նշել է նա:

--00—ՄՀ