Այս հայտարարությունը հերթական ծաղրն է իրավունքի նկատմամբ. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

արամ Վարդևանյան

Հերթական անգամ պետք է ասել, որ Վարչապետը քրեադատավարական սուբյեկտ չէ, որ մի հատ էլ քրեական գործերի հարուցման հարցեր կարգավորի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հայտարարությունը հերթական ԾԱՂՐՆ է իրավունքի նկատմամբ: Իշխանությանը իհարկե հաճելի չէր այն ինչ տեղի ունեցավ Սյունիքում, բայց այն ինչ հաճելի չէ չի նշանակում, որ առնչություն ունի քրեական օրենսգրքի հետ:

Ակնհայտ է` ցանկացած քրեադատավարական գործողություն իրավապահների հերթական ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է լինելու»:

--00--ԱՀ