Փաշինյանին նման կերպ ընդունելը սպասելի ու ընկալելի էր, դա ցասում էր, եղավ այն, ինչ պետք է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը չի հասկանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ջանք գործադրել ու ծածուկ, գաղտագողի եղանակով Սյունիքում հայտնվել: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Փաշինյանը երևի չէր հավատում՝ սյունեցիները հարցեր ունեն, ընդդիմադիր են ու նման ալիք կառաջանա:

«Շուռնուխցու տուն ես մտնում, ում դու ես տնավեր արել, ում տուն դեկտեմբերի 18-ից հետո ադրբեջանցին էր մտնում ու ասում՝ սա քո տունը չի: Շուռնուխցու կողքին լինեիք, երբ նա տունը վառում, լքում էր այն, հիմա գնում եք՝ ի՞նչ անեք»,- ընդգծում է Գրիգորյանը:

Տհաճ է, հավելում է պատգամավորը, երբ երկրիդ վարչապետին հայհոյում են, բայց էդ ամենը նրան զեկուցել ու բացատրել էին: «Փաշինյանին նման կերպ ընդունելը սպասելի ու ընկալելի էր, դա ցասում էր, եղավ այն, ինչ պետք է լիներ: Եթե շուռնուխցուն բան ուներ ասելու, ցերեկով գնար, իր սիրելի ներողությունը խնդրեր: Թեկուզ հայհոյեին, բայց համարձակություն ունենար, օրը ցերեկով գնար ու կանգներ գյուղի մեջտեղում»,- շեշտում է սյունեցի պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ