Սյունիքից էլ ի՞նչ զիջեն, հնարավորինս սեղմվել է օղակը, զիջելու էլ բան չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ օրերս հրապարակած տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես է հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակում Սյունիքի գյուղերի ուղղությամբ, նշեց՝ Սյունիքի գյուղերում կրակոցները պարբերական բնույթ են կրում, այդ կրակոցները նորություն չեն տեղացիների համար:

24News-ի հետ զրույցում նա անդրադարձավ նաև Գորիս-Կապան ավտոճանապարհին, որի մի մասն այժմ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո: «Այդ ճանապարհին, ռուս սահմանապահների թիվն աճելու է, քանի որ անվտանգությունն է թելադրում: Ավտոճանապարհին այդ հատվածում զինված ադրբեջանցի տեսնելն արդեն իսկ ահաբեկում է, տեղացիները գիշերով ճանապարհ չեն գնում»,- հավելեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը, օգտվելով ու շահարկելով հայ ռազմագերիներին վերադարձնելու հանգամանքը, տարածքեր «պահանջի» Սյունիքից, Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Էլ ի՞նչ զիջեն Սյունիքից, հնարավորինս սեղմվել է օղակը, զիջելու էլ բան չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ