Հայհոյանք, հրմշտոց․ մեղրեցիները փակել են վարչապետի ճանապարհը, պահանջում են՝ հեռանա մարզից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Սյունիքի մարզում այս պահին լարված իրավիճակ է: Ապրիլի 20-ին մարզ է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և, ըստ նախատեսվածի, այսօր պետք է այցելեր Մեղրի քաղաքի գերեզման, սակայն, տեղեկանալով Փաշինյանի՝ մարզ այցելության մասին, մեղրեցիները բողոքի ակցիա են արել, փակել նրա մեքենաների ճանապարհը՝ պահանջով, որ հեռանա մարզից: Ակցիայի շրջանակում ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց է եղել։

Բողոքի ակցիայի ընթացքում սյունեցիները հայհոյել են Փաշինյանին՝ վանկարկելով «թո՛ւրք Նիկոլ», «Նիկո՛լ, դավաճա՛ն»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գիշերը լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում արել, թե Շոռնուխում են։ 24News-ի հետ զրույցում Շուռնուխի համայքապետը ասել է, որ տեղյալ չի եղել այցելության մասին, և որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։

--00—ԼՄ