Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը արդարացվել է․ դատարանը հրապարակել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

«Արտյոմ Կանևսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն արդարացվել է։ Այդ մասին գրում է Armlur.am-ը՝ տեղեկացնելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապրիլի 12-ին է հրապարակել որոշումը։

Ըստ մեղադրանքի՝ Կանևսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատվարության փուլում դատախազը, միջնորդել էր նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, իսկ փաստաբանը, միջնորդել էր արդարացնել, քանի որ պնդում էր՝ Հարությունովի արարքում հանցակազմ չկա։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս