Քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա մեղադրվում է մարդ առևանգելու, ծեծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ:

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17։10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:

Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրացրել է մի քաղաքացու առևանգում: Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար:

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ