Լարիսա Մինասյանն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Մինասյան

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի (Սորոսի հիմնադրամ) Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:

Լարիսա Մինասյանը ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի:

Մինասյանի՝ աշխատանքից ազատման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

--00--ԱԹ