«Փաշինյանի հետ չեմ խոսել»․ Լարիսա Մինասյանը՝ հունվարի 28-ին բերման ենթարկվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Լարիսա1.

Հունվարի 28-ին մի շարք գործիչների բերման ենթարկելու տեսանյութերում անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար։ Լրագրողների հետ հանդիպամն ժամանակ նման կարծիք է հայտնել «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե դա ըննդիմությանը ահաբեկելու փորձ չէ՞ր։ 

«Չեմ գտնում, որ նրանք ընդդիմություն են։ Այն մասով, որ արդյոք ստանդարտին համապատասխան, կատարվում էին պատշաճ ձևով զուտ այն, ինչ երևում էր էկրանի վրա, շատ մտահոգիչ է, անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար, արդյոք դա ահաբեկո՞ւմ է, ես դրա մասին չեմ խոսի»,-նշեց նա։ 

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցե՞լ է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Լարիսա Մինասյանն ասաց․ «Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։