Ֆուտբոլի ընտրանու բոլոր անդամների ՊՇՌ թեստի պատասխանները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են: Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:  

 --00—ՄՀ