Երեք ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետումը դադարեցվեց. նման հարցով դիմել էր ՀՖՖ-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

default (1).jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Սուրեն Արմենի Հակոբյանին տրված տարկետումը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի   մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Սուրեն Արմենի Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Հայկ Ալեքսանդրի Գալստյանին տրված տարկետումը, ով այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի   ազգային հավաքական թիմի անդամ:

Նման խնդրանքով կառավարությանը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Նարեկ Խաչատուրի Մելքումյանին տրված տարկետումը:

Նարեկ Մելքումյանը այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի   մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:

--00—ԶՀ