Սփյուռքից հետաքրքրվում են՝ ուղարկված բեռը հասե՞լ է տեղ․ միայն ԱՆ-ից է պատասխան եկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինյանյանը ասել է, որ վերջին շրջանում բավականաչափ օգնություն է հավաքվել ու ուղարկվել Հայաստան, ու այսօր սփյուռքից հետաքրքրվում են՝ ուղարկված բեռը հասե՞լ է տեղ։

«Օգնությունն այն պահից, ինչ մարդիկ սկսել են այն կազմակերպել, մինչև գալիս է ՊԵԿ և մաքսազերծվում, դուրս է գալիս, հանձնվում է պետական որևէ գերատեսչության, մենք այս մասով ինչ-որ վերահսկողություն ունենք, օրինակ՝ պատերազմի սկզբին շատ արդիական էր, և մարդիկ ուղարկում էին այն, ինչ իրենք էին կարծում՝ անհրաժեշտ էր, հետո հրապարակվեցին ցուցակներ, թե ինչ է անհրաժեշտ, իսկ մարդիկ չգիտեին՝ որ ցուցակին հետևեին, բայց այդ գործընթացը կոորդինացրինք»,- ասել է Զարեհ Մինասյանը, ապա հավելել, որ հարցում է ուղարկվել գերատեսչություններ՝ հասկանալու համար՝ ուղարկված բեռը հասե՞լ է տեղ, թե՞՝ ո՛չ, բայց արձագանք դեռ չկա:

«Պատերազմի ավարտից մեկ շաբաթ հետո մենք հարցում ուղարկեցինք այն գերատեսչություններին, որոնց բեռ ենք հանձնել և խնդրեցինք հաշվետվություն, օրինակ՝ առողջապահության նախարարությունից ստացել ենք շատ սպառիչ պատասխաններ, բայց այլ գերատեսչություններից չենք ստացել պատասխան, և հարցը մնում է օդում»,- ասել է Զարեհ Սինանյանը:

--00—ԼՄ