Էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հասարակական

Հայաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Ավելի վաղ, ինչպես նշեց նախարարը, էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեության մեջ առաջարկվում էր որոշ սահմանափակումներ կատարել:

«Այսպես, նրանց թույլատրվում էր իրենց էջերում մոլախաղերի եւ տոտալիզատորների գովազդ տեղադրել, սակայն տվյալ գովազդը չպետք է գերազանցեր էջի ընդհանուր չափի 20 տոկոսը»,-պարզաբանեց փոխնախարարը: Այսպես, էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն: Բավական կարճ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:

--0--ԿԿ