ԲԸՏՄ-ն 24 դեպքով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 26,461,532 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են մանրամասներ՝ ԲԸՏՄ կողմից 2021 թվականի փետրվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 26,461,532 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1,200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 26,211,532 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 700,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 250,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Պետական փորձաքննություններ

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 350,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 293,000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 610,000 ՀՀ դրամ:

--00--ԱԹ