Հարցեր, որոնց պատասխանները պարտավոր ենք գտնել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մենք մենակ մնացինք: Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հարցեր, որոնց պատասխանները պարտավոր ենք գտնել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել, ինչն ենք սխալ արել, որ հասկանանք, թե հետո ինչ ենք անելու:

- Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մենք մենակ մնացինք:

- Ինչո՞ւ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդում զինադադարի բանաձևի վրա վետո դրեց:

- Ինչո՞ւ Ամերիկան զինադադարի դիմաց առաջարկեց նեյտրալ խաղաղապահներ, իսկ հետո մի կողմ քաշվեց, բայց հետո ողջունեց ռուսական զինադադարը, հայտնի պայմաններով։

- Ինչո՞ւ էր Պուտինը պնդում, որ բոլոր որոշումները Մինսկի խմբի հետ համաձայնեցված են եղել և այդ դեպքում Մինսկի խնբի միջև եղած հակասությունների մասին խոսակցությունները հերքվում են:

- Ի՞նչ տարբերություն կա 2018-ի Բոլթոնի առաջարկությունների ու նրա միջև, ինչը եղավ հետո, որը իրականացրեց Ռուսաստանը: Ըստ էության Բոլթոնի բոլոր պահանջները կատարվեցին։

- Ո՞րն է այսպես կոչված Լավրովի պլանի տարբերությունները Բոլթոնի պլանից։

- Եթե իշխանափոխությունը համարենք ռուսական դավադրություն, ապա ինչու են ԱԺ ակնհայտորեն արևմտյան ազդեցության տակ եղած պատգանավորները սատարում "ռուսական ԿԳԲ-ի լրտես" Նիկոլի բոլոր նախաձեռնությունները։

- Ինչու Թյուրիմացությունը չընդունեց հոկտեմբերի 19-ին և դրանից առաջ արված պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկությունները»։

--0--ԿԿ