Չի բացառվում սյուրպրիզ Փաշինյանից․ կարող են և չլինել արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարելով՝ քաղաքական, ես կասեի նույնիսկ պետական ճգնաժամը չհանգուցալուծվեց, քանզի դեռ մնում են բազմաթիվ կարևոր, չլուծված հարցեր։ Ընտրություններով այս հարցերը չեն լուծվում։ Երկրորդը՝ մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտը փլուզված է, քաղաքական դիսկուրս, ըստ էության, չկա, հիմնական խոսակցությունն իշխանափոխության մասին է, այսինքն՝ մենք մտնելու ենք հերթական ճգնաժամի մեջ, և հնարավոր է՝ իտալական կամ իսրայելական տարբերակը գործի, ասենք՝ տարին մեկ ընտրություններ լինեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ միանշանակ չէ, որ ընտրությունները կկայանան հենց հունիսի 20-ին։ Նա չի բացառում, որ լինեն նաև ինչ-որ անակնկալներ, հնարավոր է՝ իշխող ուժը նոր վարչապետ ընտրի:

Քաղաքագետի պնդմամբ՝ բոլոր դեպքերում, եթե նույնիսկ այս սցենարով լինի, եթե նույնիսկ կառավարությունը փոխվի և նոր կառավարություն ձևավորվի իշխող ուժի կողմից, աշնանը տեղի կունենան ընտրություններ: «Սա սցենար է, որը կարող է տեղի ունենալ, և վերլուծելով ստեղծված ներքաղաքական վիճակը, քաղաքական ուժերին նախապատրաստվելու հանգամանքը և մի շարք այլ հարցեր, ըստ էության, ձեռնտու է բոլոր ուժերին»,- նշել է Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ