Մինսկի խմբի համանախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը. Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովի հետ:

Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևաչափերին  վերաբերող հարցերի շուրջ:

--00--ԱՀ