Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը­ վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ։

--00--ԱՀ