Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Լիտվիա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարա­բե­րությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։

Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

  --00—ՄՀ