Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ: 

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահի ուղերձում։

--00—ՄՀ