Երբեք չենք բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, այլ` այն մասին, թե ինչ ենք ստանալու

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Համանախագահ երկրներից մեկի հետ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ուղիղ հարցրեց՝ կարո՞ղ ես ազնվորեն ասել՝ ո՞րն է քո նպատակը ԼՂ հարցում. ուզում ես՝ խնդի՞րը լուծվի, թե՞ ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այն թողնել հաջորդ սերունդների ուսերին»,- ասել է նա:

--00--ԱԹ