Որոնողական աշխատանքների արդյունքում Որոտանի հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

ԱԻՊԾ

Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փրկարար - որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

--00--ԱԹ