Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ աճյուն չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News 

մարմին

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են։ Թադևոսյանը նշեց` որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան, քանի դեռ չեն համոզվել, որ ոչ մի դի չկա:

--00--ԱԹ