Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծան աշխատանքը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

ԱՄՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: Փետրվարի 2-ին այդ մասին Twitter-ում գրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքի շարունակումը եւ անձնախմբի անդամներին հրավիրում ենք կոնֆերենց-դահլիճում միանալու մեզ ցանկացած ժամանակ եւ հաղորդակից դարձնելու իրենց կողմից կատարվող կարեւոր աշխատանքի մասին նորություններին»,- հայտարարել Է նա: 2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել Է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ: Ինչպես նշում Է The Hill թերթը, ԱՄՆ-ի երկու կուսակցությունների օրենսդիների կարծիքով՝ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են, որպեսզի զինվորականները բավականաչափ ուշադրություն նվիրեն տիեզերքին՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար

--00—ՄՀ