Վահագն Չախալյանը չի կալանավորվի․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Վահագն Չախալյանի ձերբակալությունը և մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Վ.Մելիքյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Վահագն Չախալյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):

Վ.Չախալյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ:

Կեցցե ՀՀ Դատարանը»,֊գրել է փաստաբանը։

--0--ԿԿ