Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

․

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ Աբովյան քաղաքում մասնակցել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի համար կազմակերպված մոմավառությանը։

Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչեցվել է աղոթք՝ նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար:

--00--ԱՀ