ԴՆԹ նույնականացման երկրորդ սարքն աշխատեց, և ունենք կառավարելիության նոր մակարդակ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Առողջապահության նախարարության՝ անցնող 2,5 տարիների աշխատանքը, նշելով ձեռքբերումների մասին, միաժամանակ ասել է.

«Չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն: Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և իհարկե մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպես և նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել: Այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք»:

Հաջողություն մաղթելով առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին՝ Փաշինյանը հույս է հայտնել՝ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա:

--00--ԱԹ