Այսօրվա որոշման նախագծերը մեր երկրների ՀՆԱ-ին կտան հավելյալ 9 մլրդ $․ Պուտինը՝ ԵԱՏՄ նիստին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«ԵԱՏՄ պետությունների համատեղ ՀՆԱ-ն այս տարվա միայն առաջին կիսամյակում աճել է 2 տոկոսով։ Կան հեռանկարներ ու նախապայմաններ հետագա ինտեգրացիան շարունակելու համար»։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ներկայացրել տնտեսական աճ գրանցած մյուս ցուցանիշները։

«Այսօրվա նիստի համար նախապատրաստված են կարևոր որոշումների նախագծեր՝ նավթի, նավթամթերքի, գազի ընդհանուր շուկաների ստեղծման մասին։ Փորձագետների գնահատմամբ՝ սա մեր երկրների ՀՆԱ-ներին կտա հավելյալ 9 մլրդ դոլար», – ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ն բարձրացել է նաև Doing Business ռեյտինգային աղյուսակում, ինչը նշանակում է, որ միության անդամ պետություններում բիզնես սկսելը ավելի հեշտ է ու շահավետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկ Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով խորհրդի նիստում քննարկում են թվային տնտեսության զարգացման և ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը: