Հունվարի 5-ից «Հայեր միացեք» ՀԿ-ն Արցախում մանկական սնունդ է տրամադրելու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Ստեփանակերտ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասում է. 

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով»:

--00--ԱԹ