Ադրբեջանում կան գերեվարված բազմաթիվ զինվորականներ, որոնց Ալիևը չի ցանկանում վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

Նորայր

 

Իրավաբան, քաղաքական վերլուծաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, որոնք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ:

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ այս պահին Ադրբեջանում կան գերեվարված բազմաթիվ հայ զինվորականներ, որոնց Ալիևը չի ցանկանում վերադարձնել:

Իմ խորին համոզմամբ, սա հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ՝ հավելյալ պահանջներ ներկայացնելու և էլի ինչ-որ բան կորզելու նպատակով:

Ըստ էության, Ալիևը կոպտորեն խախտում է ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կնքված հայտարարության 8-րդ կետի պահանջները, համաձայն որի՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Սա խոսում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հերթական ահաբեկչական դրսևորման մասին, ինչը չի նպաստում լարվածության թուլացմանը:

Հայաստանը պետք վճռականությամբ դատապարտի Ադրբեջանի նման լկտի պահվածքը և միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները և պահանջի նրանից անհապաղ, առանց որևէ նախապայմանի անմիջապես վերադարձնել իրենց մոտ պահվող բոլոր ռազմագերիներին ու պատանդներին:

Չի կարելի հանգիստ նստել տեղում ու սպասել Ալիևի բահեհաճությանը:

Ալիևի ֆաշիստական էությունը բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասցնել միջազգային հարթակներ՝ փորձելով սանձել նրան»:

նկար

--00—ԼՄ