Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում զինծառայողի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիրքերի վրա են հարձակվել, և որ զինծառայող է զոհվել:

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին Հադրութի Տող գյուղի մոտակայքում (գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո) հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվել է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, այդուհանդերձ, չբացառելով, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

--00—ԼՄ