Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում Է լսել Պուտինի ամանորյա խոսքը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News 

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում Է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում Է ուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են SuperJob.ru պորտալի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները։ 

Հետազոտության համաձայն, տարիքային բոլոր կատեգորիաներից այն մասնակիցների առավել մեծ թիվը, որոնք պլանավորում են լսել Պուտինի ամանորյա խոսքը, բաժին Է ընկնում մինչեւ 24 տարեկան երիտասարդներին (78 տոկոս):

Դրա հետ մեկտեղ այդ տարիքի հարցվածների կեսը (51 տոկոս) պատրաստվում Է ուշադիր լսել նախագահի խոսքը, ընդհանուր առմամբ՝ քառորդ մասից ավելին (27 տոկոս):

Հարցումը ցույց Է տալիս, որ ռուսաստանցի կանայք, որոնք պլանավորում են լսել առաջիկա ամանորյա ուղերձը, զգալիորեն ավելի շատ են, քան տղամարդիկ՝ հարցվածների 78 տոկոսը եւ 65 տոկոսը՝ համապատասխանաբար: SuperJob.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցիները հույս ունեն, որ իր ամանորյա ուղերձում նախագահը կբարձրացնի հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների կենսամակարդակին եւ բարեկեցությանը, առողջապահությանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարին, աշխատանքի շուկային եւ ընտանիքների աջակցությանը:

Հետազոտությունը ցույց Է տալիս, որ նախագահի ամանորյա խոսքը չի պլանավորում լսել ռուսաստանցիների 28 տոկոսը: Հարցումն անցկացվել Է 2020 թվականի նոյեմբերի 23-28-ին, բոլոր դաշնային օկրուգների 455 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում, որոնք ներկայացնում են Ռուսաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը:

--00—ՄՀ