ՌԴ-ում հայտարարվում է մասնակի զորահավաք․ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News        

   

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Ուղերձը հիմնականում վերաբերվում է Դոնբասի կարգավիճակին և հատուկ ռազմական գործողությունը։

Երեկ հայտարարվեց, որ  Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները՝ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը, սեպտեմբերի 23-27-ին կանցկացնեն հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։

Իր խոսքւ ընթացքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի զորահավաք։

ՌԴ առաջնորդը ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին եւ կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։

Ռուսաստանում մոբիլիզացիան կմեկնարկի սեպտեմբերի 21-ից։ Մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը արդեն ստորագրված է։

Մոբիլիզացիան կտարածվի նրանց վրա, ովքեր գտնվում են պահեստազորում։

--00—ԱՊ

Տեսանյութեր