Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա։ Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` միաժամանակ շեշտելով, որ կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառում, որ առաջիկայում կանցնի այլ պաշտոնի։

«Ես վաղը պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, և այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, և փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում, գուցե այդ փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է: Հրաժարականից հետո մնալու եմ թիմի մեջ և սատարելու եմ ամբողջությամբ կառավարությանը` հետագայում չբացառելով որևէ այլ պաշտոն զբաղեցնելը», - ասաց մարզպետը:

Հարցին, թե՞ ինչ նկատի ունի` ասելով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով է նման որոշում կայացրել, պատասխանեց. «Չեմ կարող ես այդ պատասխանը տալ, այո, որոշվել է թիմի ներսում, որևէ կոնկրետ հանգամանքի հետ կապված չէ, և քաղաքական որոշումը թիմի ներսում ընդունելուց հետո ինձ առաջարկվել է հրաժարականի դիմում ներկայացնել, որը ես ընդունել եմ, և վաղը, ինչպես նշեցի, պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել»:

Իսկ այլ աշխատանք առաջարկվե՞լ է, մարզպետն ասաց. «Առաջարկներ եղել եմ, բայց ես ինքս եմ խնդրել մի փոքր ընդմիջում հանգստանալու համար, և այդ ընդմիջումը, այս պահին չեմ կարող ասել, թե ինչքնա կտևի, համենայն դեպս կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն ինձ համար կար, և ես վերցրել եմ այդ ժամանակահատվածը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  --00—ՄՀ