Փաշինյանն այցելելու է կուրթանեցի երիտասարդի ընտանիքին. խոստանում է լավ լուր հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նիկոլ

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այցելելու է Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունի հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացի ավելի ուշ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Լոռու մարզում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ զայրացել է իրեն տան հարցով դիմած քաղաքացու վրա։ Քաղաքացին հայտարարեց, որ իրենց խնդիրը վագոն տնակում ապրելն է: Ի պատասխան՝ վարչապետը հայտարարել էր․ «Դու ոտդ ձեռդ տեղը, առողջությունը տեղը տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պետք է լուծես, աշխատես ու լուծես: Եթե ոտքը ձեռքն առողջ տղամարդն ասում է, որ տուն չունի… ես էլ չեմ ունեցել, որտեղի՞ց եմ ստեղծել, 24 ժամ աշխատել եմ ու ստեղծել»:

Մջադեպից հետո լրատվական կայքերում վարչապետին դիմած երիտասարդի մասին տեսանյութ հայտնվեց, որում ներկայացվում էին այն առողջական խնդիրները, որոնք ունի երիտասարդը։

Նշենք, որ միջադեպից հետո թեմային անդրադարձել է նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ գրելով, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներն այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում:

Մարզպետը խոստացել է արդյունքների մասին տեղեկացնել՝ նշելով, որ բոլոր ջանքերը ներդնելու են ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը տեսանելի արդյունքի հասնելու համար: