Երևանի՝ 2021 թ. բյուջեով նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ. Խաժակյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի այն նիստը, որում քննարկվում էին 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:

Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են:

Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես՝ միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:

Ի դեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ»:

--00--ԱԹ