ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնել ենք, այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Արարողակարգը, որպես կանոն, տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում և այն վարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը: Սակայն այսօր նրան փոխարինել է մեկ այլ հոգևորական:
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր բացակայության մասին ԶԼՄ-ներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունն իր համար «տհաճ է», ուստի որոշել է չմասնակցել արարողությանը:
Հիշեցնենք, որ երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետն այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։
--00—ԼՄ