Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյաների ողջ գույքը ազգայնացնել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

նիկոլ

Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյաների ողջ գույքը ազգայնացնել: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները ծեծի են ենթարկել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին. նա այս պահին վիրահատվում է: Նախքան միջադեպը Արցախի մասով որոշման հրապարակումից հետո ցուցարարները հավաքվել էին կառավարության, ապա նաև խորհրդարանի շենքերի դիմաց, կոտրել ապակիները, ներս խուժել և փնտրել վարչապետին: Ավելի ուշ ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջարդարարները պատասխանատվության են ենթարկվելու:

--00—ԼՄ