Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով, թիրախում բազմաբնակարան շենքերն են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ստեփան 5

Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստ։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ 

--00—ԼՄ