ՈւԵՖԱ-ն «Ղարաբաղի» մամուլի քարտուղարին հեռացրել է ֆուտբոլից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

սպորտ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ՝ սոցիալական ցանցում թիմի մամուլի քարտուղարի հայատյացության համար «Ղարաբաղ» ակումբը պատժելու պահանջով՝ մինչև եվրոպական գավաթներից բացառումը:

--0--ԿԿ