Վիեննայի սինագոգում անհայտ անձի արձակած կրակոցների հետևանքով կա 7 զոհ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է  7 զոհի մասին: Առայժմ հայտնի չէ`դեպքը կապ ունի ահաբեկչության հետ, թե ոչ:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է վտանգավոր լինել ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:

--00--ԱՀ