Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են․ կիսում ենք ձեր վիշտը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News 

Փաշինյան

Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղը մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում», - գրել է Փաշինյանը։

Վիեննայում նախօրեին տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։ 

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս